Հայաստանում տեղի կունենա ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը

Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, ԿարլՎինսենտը, Դոնզել Դեվիսը, իսկ Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը,Մարբեյը։

Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:

Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում