USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:  Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

Ամենայն Հայոց Հայրապետը պրն. Մոնտեյրոյին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Իր հերթին դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում լավագույնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Պրն. դեսպանը հավաստիացրեց, որ կշարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը և այս տարիների հիշողությունները մշտապես կկրի իր հոգում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Լրահոս
Դասադուլավոր ուսանողների հետ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել. «Ժամանակ» Գնդերեցը՝ զորամասի հոգևոր ծնող Ամերիկացի ռեփերը մեկ րոպեում կարդացել է 400 բառ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Առավոտ Մի հեռանա Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը
website by Sargssyan