«Զատիկ» աջակցութեան կենտրոնի սաների այցելութիւնը Ճեմարան

Հոկտեմբերի 22-ին` Սուրբ Խաչի Զ կիրակի օրը, Գէորգեան Հոգեւոր Ճեմարանի աւագ լսարանի սաների նախաձեռնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Զատիկ» աջակցութեան կենտրոնի մի խումբ հրաշամանուկներ: Այս մասին տեղեկացնում է  armchurch.info-ն։

Ճեմարանականների ուղեկցութեամբ նրանք մասնակցեցին Սուրբ եւ Անմահ Պատարագին, յաւարտ որի ծանօթացան Սուրբ Աթոռի պատմութեանը, այցելեցին թանգարաններ, որտեղ նրանք հաղորդ եղան ազգային եւ եկեղեցական սրբութիւնների հետ:

Փոքրիկ էքսկուրսիայից յետո Սուրբ Աստուածածին Եկեղեցում ձեռամբ ԳՀՃ Տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումեանի երկու երեխաներ մկրտուեցին, որոնց կնքահայրերն էին ճեմարանական սարակաւագներ:

Ճաշկերոյթից յետոյ ԳՀՃ հանդիսութիւնների սրահում տեղի ունեցաւ սաների կողմից կազմակերպուած մշակութային միջոցառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում