USD
EUR
RUB

Հայաստանի փեքրիկ երգիչները ՀՀ մշակույթի նախարարության և այլ հովանավորների աջակցությամբ ելույթ ունեցան Իսրայելում

 
 

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցեց խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Այս մասին տեղեկացնեւմ է Aravot.am-ը։

Երգչախումբը համերգներով հանդես եկավ նաև Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։ Երգչախմբի հյուրախաղերն իրականության դարձան ՀՀ մշակույթի նախարարության և անհատ հովանավորների ֆինանսական աջակցությամբ: Համերգային շրջագայության հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության, Իսրայելի երգչախմբային ֆեդերացիայի «Աբու-Գոշ» միջազգային փառատոնի և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթից։

Մայա Շավիթը դեռևս տարիներ առաջ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Տիգրան Հեքեքյանի հրավերով նա Հայաստանում աշխատեց և մի շարք ելույթներ ունեցավ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ։ Այդ ժամանակներից նա «փոքրիկ երգիչներին» անվանում է «երգչախումբ՝այլ մոլորակից» և փորձում էր հնարավորություն ստեղծել, որպեսզի Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առնչվել, իր խոսքով՝ «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։

Եվ ահա, այդ երազանքն այսօր իրականություն դարձավ։ Իսրայելում համերգային շրջագայությանը «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչած դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, հոտնկայս ծափերով դիմավորեցին իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։ Համերգին ներկա էին նաև Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար, պրոֆեսոր Սթենլի Սփերբերը և Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար Անատ Էֆրատին, որոնք կատարումներից հետո բարձրաձայնում էին՝ հիանալի է, անթերի և երկնային։

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
website by Sargssyan