Գանձասարի վանքում գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:

 Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ` բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաև կարևոր հասարակական նշանակություն: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում