Հարստություն

Թերթեր դարսած իրար վրա,
Մի վերնագիր ու մի անուն․
Համեստ ու լուռ դրված է նա,
Դրված է նա պահարանում։

Եթե բացես, եթե կարդաս,
Նա քեզ կտա թևեր անտես,
Կհասցնի բարձունք անհաս,
Նոր աշխարհներ կտանի քեզ։

ՈՒժ կտա քեզ, կամք անկոտրոիմ,
Եվ միշտ կոգնի դժվար ժամին,
Կօգնի քեզ մարդ լինել կյանքում,
Ապրել հպարտ, ապրել ազնիվ․․․

Երա՜զ, երգե՜ր, թովքե՜ր գարնան,
Հույս ու ընկեր, կյանք ու գալիք․
Հարստությունն այս անսահման
Մի պարզ բառով կոչվում է գիրք։

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում