Օրորոցային

Մեր փոքրիկ,հանգիստ տնակում,ուր ոչ մեկ չկա,
Քեզ համար դու լուռ քնած ես,իմ հրա՜շք տղա,
Աչիկները քո փակել ես,երազներ տեսնում,
Դե քնի՛ր,քնի՛ր,բալիկս,շատ եմ քեզ սիրում:

Դու քնի՛ր,քնի՛ր,բալիկս, և քո երազում
Միշտ արև տե՛ս,միշտ լու՜յս տես դու.
Շա՜տ եմ ցանկանում։

Երբ ժպտում ես,ծիծաղում ես,սիրտս է լացում,
Քեզանով ես հիանում եմ և ուրախանում:
Միշտ այդպես եղի՛ր պայծառ դու քո ամբողջ կյանքում,
Դու քնի՛ր,քնիր,բալիկս,շատ եմ քեզ սիրում:

Դու քնիր,քնի՛ր,բալի՛կս,և քո երազում
Մի՛շտ արև տե՛ս,մի՛շտ լույս տե՛ս դու.
Շա՜տ եմ ցանկանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում