Արցախի հորովել

Իրիքնակը տյուս ա եկալ,
Տանըս յերա լյուս ա եկալ,
Սoր մին կորե վեր վար անինքյ,
Գյիդա` սրտես հոյս ա եկալ:

Հո ըրա, հո, ապան մատաղ,
Ապուն դալու կուճուր հոտաղ,
Հո ըրա, հո, հո հո, հո, հո, հո:

Հըռնե ապան մենակ ա իլալ,
Դարդը սըրտեն տենակ ա իլալ,
Էտ հո՞ւնց բյուրդան բոյ քըշեցեր`
Դարդը սըրտես դեն քըշեցեր:

Էն հինգ խոխեն մեծը տուվ ես,
Կըլխըտակես պերցը տու վես,
Էսքան զուլում դարդին մաչին`
Դըլվես կաղնած քերծը տու վես:
Հո արա, հո, ապան մատաղ,
Ապուն դալուն կուճուր հոտաղ:
Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո:

Իրիքնակը մար կփռնե ,
Սարեն քամեն պար կփռնե:
Տոն կքինանք եզնխարնը
Հանդեն թողած օրեն դառնը:

Հո արա, հո, ապան մատաղ,
Ապուն դալուն կուճիր հոտաղ:
Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո:
Քշերհանավ պեն չըմ կերալ,
Չանթեն մաչին հացընք պերալ:
Թաթախ կանինք ճիրին մաչին,
Փրթուշ կանինք ախպերվաչի :

Ճուվարան կանե հետես ապեն,
Կախ կտա էն լծեն կապեն:
Վեր իմ բալան նստե մաչին,
Ասե հո, հո, հումար լաչին:

Ծերքետ ճպատը ճապկե յա ,
Կամաց թխե եզանը:
Բուրդան մաշկեն ցավ կտա,
Էտ ա պահում խեզանը:

Իրիքնակ – արեգակ (արցախի բարբառ)
Սօր – էսօր, այսօր
Կուճուր – պուճուր, փոքրիկ:
Տենակ – դանակ
Հո՞ւնց – ո՞նց, ինչպե՞ս:
Խոխա – երեխա
Պերց – բարձ:
Զուլում – աղետ
Քերծ – ժայռ, վեմ:
Մար կփռնե – մայր է մտնում:
Քշերհանավ – գիշերով:
Չանթա – պայուսակ, ուսապարկ (բրբռ.):
Մաչեն – միջին, մեջ:
Ճիր – (կամ ճյուր) ջուր:
Փրթուշ – բրդուճ:
Ախպերվաչի – ախպերավարի, եղբայրաբար:
Ճուվարան – կողով:
Ճըպատ – ճիպոտ:
Ճապկե – ճապուկ, ճկուն:
Թխել – խփել:
Խեզան – հավանաբար խազինա՝ տուն ու տեղ իմաստով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում