Ոչ մի մարդ չի կարող երջանիկ լինել, քանի դեռ չի սովորել

Աստված արդեն տվել է մեզ ամեն անհրաժեշտ բան ապագան կառուցելու համար:

Այնուամենայնիվ, մեզնից մեծամասնությունը չի դադարում կրկնել. «Եթե միայն ես ունենայի սա.. ա՜խ, եթե հանգամանքները այլ կերպ դասավորվեին… եթե միայն շատ փող ունենայի, ես կանեի Աստծո համար այն, ինչ Ինքը ուզում է ինձնից»:

Հենց այսպես էլ խոսում ու մտածում ենք՝ արհամարհելով այն սերմերը, որոնք Աստված արդեն ցանել է մեր մեջ: Մարդիկ միշտ էլ մեծացնում են այն իրերի կարևորությունը, որոնք իրենք չունեն:

Աստված երբեք չի խնդրի ձեզնից այն ամենն, ինչ դուք չեք կարող Նրան տալ: Նա ցանկանում է, որ դուք սկսեք այն ամենից, ինչ Նա արդեն տվել է ձեզ:

Թույլ մի՛ տվեք, որ ինչ-որ բան անելու ձեր անկարողությունը հետ պահի ձեզ այն ամենն իրականացնելուց, ինչ դուք կարող եք:

Երկարատև անգործությունը հաշմանդամության է մատնում այն նախաձեռնող գիծը, որը կա յուրաքանչյուրիս մեջ: Կասկածամիտ ուղեղի համար անհնար է ամեն ինչ:

Մի՛ սպասեք հատուկ հանգամանքների բարություն գործելու համար: Արեք այն սովորական իրավիճակներում անգամ: Դրա համար մեզ անհրաժեշտ չեն կարողություններ, զորություն և ավելի լայն հնարավորություններ:

Ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ օգտագործել այն, ինչ արդեն իսկ ունենք:

«Հեռվում գտնվող հնարավորությունները խաբկանք կարող են լինել: Մեծ հնարավորությունները սպասում են ձեզ այնտեղ, որտեղ դուք գտնվում եք ներկա պահին»,- ասում է Ջոն Բարոուզը:

Այն, ինչ դուք կարող եք անել հենց հիմա՝ միակ հնարավորությունն է ազդելու ձեր ապագայի վրա:

Իրական մեծությունը փոքրի մեջ մեծ լինելն է:

Մի՛ տրտնջացեք, եթե չունեք այն, ինչ ցանկանում եք: Շնորհակալ եղեք, որ շատ ժամանակ դուք չեք ստացել ըստ արժանվույն ձեր գործերի համեմատ:

Ոչ մի մարդ չի կարող երջանիկ լինել, քանի դեռ չի սովորել օգտագործել այն, ինչ ունի, և դադարել անհանգստանալ այն ամենի համար, ինչ չունի:

Երջանկությունը երբեք չի գալիս մեկի մոտ, ով չի կարող գնահատել այն, ինչ ունի:

Մարդկանց մեծամասնությունը սխալվում է՝ փորձելով հեռվում գտնել այն, ինչն իր իսկ կողքին է արդեն:

Դուք երբեք մեծ գործեր չեք անի, եթե չգնաք առաջ ու չսկսեք անել այն, ինչի համար գուցե լիովին պատրաստ էլ չեք:

Ոչ ոք երբեք հաջողության չէր հասնի, եթե բոլորը նստեին ու սպասեին, թե երբ հանգամանքները «հարմար» կդասավորվեն:

Աստվածաշունչն ասում է. «Քամուն մտիկ անողը սերմ չի ցանի, ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11.4):

Այլ խոսքերով ասած՝ դու երբեք ոչինչ չես անի, եթե սպասես կատարյալ հանգամանքների ու պայմանների:

Ժամանակ մի՛ վատնեք դատարկ կասկածների վրա, թե ինչ չունեք: Ներդրեք ձեր ներուժը այն նպատակների մեջ, որ կան ձեր առջևում:

Գիտակցեք, որ պարտականությունների ճիշտ կատարումը լավագույն պատրաստությունն է ապագայի համար:

«Ծաղկեք այնտեղ, որտեղ դուք տնկված եք». ահա ինչ է ասում գերմանական ասացվածքը:

Սա անհրաժեշտ է գիտակցել նաև մեզ:

Ջոն Մեյսոն «Insight-Iinternational» կազմակերպության հիմնադիր և նախագահ, խոսնակ, ծառայող, գրքերի հեղինակ։

Սկզբնաղբյուր՝ henaran.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում