Խաղաղության դասը

Հասկավորված դեղին ցորեն,
Հովն է խաղում արտերում․
Փոքրիկները դեղին գույնով
Խաղաղություն են նկարում։

Մի կապուտակ, նաքուր երկինք,
ՈԻր փուչիկներն են պարում․
Փոքրիկները կապույտ գույնով
Խաղաղություն են նկարում։

Կանաչ անտառ, կանաչ հանդեր,
Հոտը փռված է սարում․
Փոքրիկները կանաչ գույնով
Խաղաղություն են նկարում։

Աղավնիներ ճերմակաթև
Թևածում են ամպերում․
Փոքրիկները ճերմակ գույնով
Խաղաղություն են նկարում։

Խաղաղության դասն սկսվեց․
Մանուկները տետրերում
Ծիածանի պերճ գույներով
Խաղաղություն են նկարում։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում