Իմ հայրենիք

Բավական է մեկ վայրկյանը,
Որ սիրես Երևանը,Հասկանաս, որ դու տանն ես`
Իսկական քո տանը:
Հայրենիքը քո սրտում է, Տես` Մասիսը քեզ նայում է,
Ակամա, ասես, կանչում է
Դեպի տուն` Հայաստան:

Ես ուզում եմ հայրենիքն իմ փայփայել,
Ու անունը հայ ազգի միշտ վեր պահել,
Վեր՝ ամեն մի անցողիկ ցավերից
Վեհ է հին իմ հայրենին ամենից:
Վեր` ամեն մի անցողիկ դավերից,
Վեհ է հին իմ հայրենին ամենից:
Ես կրում եմ պատմությունդ,
Հայ է ողջ իմ էությունը,
Ես ըմբոստ եմ ու համառ եմ.
Ես պիտի΄ պայքարեմ,
Որ կերտեմ նոր պատմությունդ՝
Հաղթականն ու լուսավորը,
Թե ամպել է քո այսօրը,
Վաղը լույս կվառեմ:

Ես ուզում եմ հայրենիքն իմ փայփայել,
Ու անունը հայ ազգի միշտ վեր պահել.
Վեր՝ ամեն մի անցողիկ ցավերից.
Վեհ է հին իմ հայրենին ամենից:
Վեր` ամեն մի անցողիկ դավերից,
Վեհ է հին իմ հայրենին ամենից:

Ես ուզում եմ հայրենիքն իմ փայփայել,
Ու անունը հայ ազգի միշտ վեր պահել,
Վեր՝ ամեն մի անցողիկ ցավերից,
Վեհ է հին իմ հայրենին ամենից:
Մի ծաղիկն իմ հայրենի լեռների
Ծաղկունքի հետ օտարի չեմ փոխի:
Ծաղկունքի հետ օտարի չեմ փոխի:

Խոսք՝ Վահան Նահապետյան
Երաժշտություն՝ Հասմիկ Հախվերդյան
Կատարող՝ Լիդա Առաքելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում