Ձեռքերը

Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված՝
Ցանելու համար,
Հնձելու համար,
Կալսելու համար,
ՈԻրիշի վերքեր կապելու համար,
Մայիսյան վարդեր փնջելու համար,
Մանուկ ու մերիկ գրկելու համար,
Աղբյուր ու ճամփա բացելու համար․․․
Հարկ եղած դեպքում՝
Անարգ թշնամուն խոցելու համար։
Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված՝
Սվինամարտում հաղթելու համար,
Իր ծանր բեռը ուսելու համար,
ՈԻրիշի ձեռքը
Բարեկամաբար սեղմելու համար,
Քնքուշ շոյանքով
ՈԻրիշի ցավը մեղմելու համար։

Արշավիր ԴԱՐԲՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում