Կայացել է Սերժ Թանկյանի և ռուս երգչուհու երգի տեսահոլովակի պրեմիերան

«Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծի շրջանակներում կայացել է «Հրաշալի օր չմեռնելու համար» (A Fine Morning To Die) երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը հանրահայտ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: Երգը կատարում են Թանկյանը և ռուսական IOWA խմբի մեներգչուհի Կատյա Իվանչիկովան: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Երաժշտությունը Թանկյանի կողմից գրվել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի համար:

Ավելի վաղ Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերությունը տեղեկացրել է, որ Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:

«Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար:

Երազել եմ այսպիսի նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով», – նշել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին:

Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևն ասել է, որ Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն կինոերաժշտությունների շարքում:

Ֆիլմը կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ից

Հետևեք մեզ նաև Telegram-ում