Ջիգարխանյանի փաստաբանը դերասանի ամուսնալուծության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Հանրահայտ հայազգի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի գործով դեռևս չի բարձրացվել ունեցվածքը բաժանելու հարցը, հայտնել է լրագրողներին նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ունեցվածքի բաժանման հարցը դեռևս չի բարձրացվում», – նշել է նա:

Ըստ փաստաբանի՝ այս պահին հայտնի չէ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան արդյոք համաձայն է ամուսնալուծվել:

Հինգշաբթի Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ՝ 38-ամյա կնոջ միջև հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել և հայտարարել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որն՝ ըստ նրա, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից և հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն և իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Միևնույն ժամանակ, Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը հայտնել է, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետևանքներից զգուշանալով:
Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում