Թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ. լուծում կա

Թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ. լուծում կա

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն. այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը: Դուք պետք է Նոր Ուժեր ու Նոր Զգացողություններ գործի կանչեք: Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք նրանց:

Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ: Ուրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք: Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար: Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների դեմ:

Ոտքի՛ կանգնեք` հաղթելու համար: Ուզում եմ, որ դուք քայլեք Հաղթությա՛ն ճանապարհով:

Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:

«Նրան,Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ ՆՐԱ Փառքի Մեծության առջև մեծ ուրախությամբ – վայելում է փառք»:

Հատված «Աստծո կանչը» ժողովածուից

Հետևեք մեզ նաև Telegram-ում