Մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը

Մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը

69 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը։

«Լենտա. ռու»-ի փոխանցմամբ՝ Զադորնովը տառապում էր գլխուղեղի քաղցկեղի հիվանդությամբ: 2016 թվականի աշնանից նա դադարեցրել էր իր ելույթները՝ քիմիաթերապիայի պատճառով։ Երգիծաբանը միշտ խուսափել է իր հիվանդության մասին խոսել։

Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948 թվականին։ Եղել է Ռուսաստանի գրողների միության անդամ: Ավելի քան 10 գրքի հեղինակ է՝ քնարական և երգիծական պատմվածքների, ակնարկների, հումորեսկների, ճամփորդական նոթերի և պիեսների։

1990-ական թվականներին Զադորնովը ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանորամա», «Երգիծական կանխատեսումներ»։ Նա «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակների դափնեկիր է։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում