Կոտ ու կես

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ
ցանելու համար,
Ճընճուղներ թռան եկան
ուտելու համար,
Կռացա, քար վեր առա,
զարկելու համար
Ա՜յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, երթան
Ման գալու համար
Թռան, գացին բերդի տանիս
գանգտելու համար:
Ղասաբներ ժողվան եկան
Դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան
օրհնելու համար,
 Ա՜յ ճընճղիկ, 
Կարմիր տոտիկ, 
Սիպտակ փորիկ, 
Ուտեն կըտիկ, 
Խըմեն ջըրիկ, 
Առվի եզրիկ, 
Պըստիկ-մըստիկ, 
Փախչեն, երթան 
Ման գալու համար։

ԿՈՄԻՏԱՍԻ ստեղծագործություններից է, որը ներկայացված է վերամշակված տարբերակով

Հետևեք մեզ նաև Telegram-ում