Մանուկն ու ջուրը

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է խոսել էսպես.
-Դու որ սարեն կուգաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
-Դու որ առուն կերթաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
-Դու որ այգին կերթաս , ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում