USD
EUR
RUB

ՀՀ վաստակավոր նկարիչ․ «Եթե կինը չեղավ, էլ ի՞նչ ստեղծագործել»

Լույս է տեսել ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» վերնագրով պատկերագիրքը։ Այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ։

Գիրքը կազմել է Նարա Եփրեմյանը։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր նկարիչը, «Հուշապատումը» իր ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թ.-ին բռնադատված (1991թ.-ին արդարացված) հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։

«Հուշապատում անվանումը սիմվոլիկ է, այն խորհրդանշում է իմ անցած ճանապարհը` սկսած Թերլեմեզյանի անվան ուսումնարանից մինչեւ գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ մեր օրերը»,-ասաց նկարիչը:

Ապա հավելեց, որ իր ստեղծագործությունները բազմաժանր են, թեմաները` բազմազան։ Ինչ վերաբերում է այս պատկերագրքին, ներկայացված են Վլադիմիր Աբրահամյանի ներկապնակի ամենավառ գույները, ընդգրկված են նրա յուրօրինակ ստեղծագործության լավագույն կտավները։

«Քանի որ վերջին անգամ անհատական ցուցահանդես պետք է ունենամ, որոշեցի հաշվետվությամբ ներկայանալ, ինչի արտահայտությունն էլ «Հուշապատում» պատկերագիրքն է…Իհարկե, դա չի նշանակում, թե ձանձրանում եմ ստեղծագործել, ես չեմ դադարելու նկարել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ 76-ամյա նկարիչն այսօր էլ ստեղծագործում է և իր հարուստ փորձն է փոխանցում երիտասարդներին։ Aravot.am-ի դիտարկմանը, որ նրա ստեղծագործություններում մեծ տեղ ունի կինը, գեղանկարիչը պատասխանեց. «Եթե կինը չեղավ, էլ ինչ ստեղծագործել, կինը մեր մուսան է…Ես սիրում եմ կնոջը, գեղեցկությունը…Բոլոր կանայք գեղեցիկ են, որովհետեւ իրենք կին են»:

Նոյեմբերի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը: Նա 1975 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009 թ.-ին՝ Երևանի քաղաքապետի, 2011 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրերով։ 2013 -ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման։

1972 թ.-ից Վլադիմիր Աբրահամյանը մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 2005 թ.-ին Չինաստանի Նանչան քաղաքում բացվել է առաջին, իսկ 2011 թ-ին` Երևանում՝ երկրորդ անհատական ցուցահանդեսը։ Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վլադիմիր Աբրահամյանը նաեւ շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լրահոս
Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Երիտասարդի աղոթք Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին Երևանի կոնսերվատորիայում տարածաշրջանում առաջինը Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա կստեղծվի Քշիշտոֆ Պենդերեցկի․ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»։ Բամբասանքի մեղքը Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից» Ծովաստղիկս Մայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Քրիստոնեական հանդիմանություն Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Լինել, թե չլինել Արարատ Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Արարատին Հասմիկի ճաշը Նուռը Քարե վարդ Սիրեցի ինչպես հեռացածին… Քո լռությունը թթվածին է
website by Sargssyan