Մի կաթիլ կյանք

Մի կաթիլ կյանք

Մի կաթիլ արցունք՝ հավատքիս համար,
Մի կաթիլ հավատք՝ աղոթքիս համար։
Երկնքիս մռայլ՝ մի կաթիլ կապույտ,
Շուրթերիս շվայթ՝ մի կաթիլ համբույր։
Մի կաթիլ կռիվ՝ նոր ոգուս համար,
Մի կաթիլ ոգի՝ հաղթելուս համար։
Հույսերիս մեռնող՝ մի կաթիլ պայքար,
Սրտերին սիրող՝ մի կաթիլ խավար։
Մի կաթիլ արև՝ խավարիս անծայր,
Մի կաթիլ ստվեր՝ դադարիս անձայն։
Գիշերում անքուն՝ մի կաթիլ երազ,
Կյանքիս դպրոցում ՝ մի կաթիլ նոր դաս։
Մի կաթիլ թռիչք՝ խորտակվող մտքիս,
Մի կաթիլ ալիք՝ անշարժ մակույկիս։
Մոռացված խղճից՝ մի կաթիլ կարոտ,
Փոթորկված հոգուս՝ մի կաթիլ անդորր։
Մի կաթիլ ներում՝ հերթական մեղքիս,
Մի կաթիլ մերժում՝ ապտակված դեմքիս։
Սեղմված ափիս մեջ՝ մի կաթիլ հարված,
Զսպված սրտիս մեջ՝ մի կաթիլ դաջվածք։
Մի կաթիլ անկում, մի կաթիլ բաղձանք,
Մի կաթիլ բարձունք, մի կաթիլ խաբկանք։
Կաթիլ առ կաթիլ, վատնում եմ մի կյանք,
Մեկ վեր բարձրանում, մեկ իջնում հատակ։
Կաթիլ առ կաթիլ, վատնում ենք մի կյանք,
Մեկ վեր բարձրանում, մեկ իջնում․․․

Ռուբեն ՔԱՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում