USD
EUR
RUB

Հայկական երաժշտության օրեր Ավստրիայում

Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր:
Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

Համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ:

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար:

Նոյեմբերի 10-ին երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ: Համերգների ընթացքում տաղանդաշատ երեխաները կատարեցին հայ, ռուս և եվրոպացի կոպմոզիտորների, հայկական և ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն:

Այնուհետև, նոյեմբերի 12-ին Վիեննայի «Musikverein» հանրահռչակ դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը: Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքի և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հայ և օտարերկրյա հանդիսատեսներ՝ Ավստրիայի քաղաքական ու հասարակական շրջանակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Է․ Միրզոյանի, Բորոդինի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

 

Լրահոս
Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը
website by Sargssyan