Ցողիկն ու Շողիկը

Ցողիկն ու Շողիկը

Թևավորված, խունջիկ-մունջիկ,
Տնից թռան երկու աղջիկ։
Մեծ աղջկան տվին մարդի՝ երկրագործի,
Փոքրին բրտի՝ կավագործի։

Անցավ, գնաց հինը՝ հերուն,
Ծնողները մտան գարուն,
Կարոտելով աղջիկներին՝
Ախ ու հառաչ առաջ բերին։

Մայրական սե՜ր՝
Խոսք հասկանար ու սպասե՞ր․
-Տատրակներսկու՞շտ են, նոթի՞,-
Կինը մարդուն հանեց ոտի։

Աղջիկներինոր բաժին տա,
Հետը դրեց հալվա, գաթա։
Ճամփեց մարդուն, որ լուր բերի,
Գլուխը կռան,
Աչքը դռան՝
Ինքն էլ մնաց սրտին գերի։

Հայրը տանը երկրագործի
Բացեց տուտը հարց ու փորձի,
Թե ի՞նչպես եք ապրում, որդիք,
Կյանքի շեմքին դուք նոր մարդիկ։

-Բարի հայրիկ, շա՜տ ցանել ենք,
Թե ցանածն էլ մենք քաղե՜լ ենք,
Չապի չի գա ցորեն, գարին,
Թե թենային լինի տարին։

Հակառա՜կը թե կատարի,
Մենք ձեր տանն ենք հենց էս տարի․
Մայրիկին էլ էդպես ասա,-
Շատ խնդրեցինաղջիկ, փեսա։

Հայրը տանը կավագործի
Բացեց տուտը հարց ու փորձի,
Թե ի՞նչպես եք ապրում, որդիք,
Կյանքի շեմին դուք նոր մարդիկ։

-Բարի հայրիկ, շա՜տ ծեփել ենք,
Այդ բոլորը թեթրծե՜լ ենք,
Տեղ չի լինիամաններին,
Թե չորային լինի տարին։

Հակառա՜կը թե կատարի,
Մենք ձեր տանն ենք հենց էս տարի,
Մայրիկին էլ էդպես ասա,-
Շատ խնդրեցին աղջիկ, փեսա։

Իրենց տանը, վերադարձին,
Մարդը կնոջ հարց ու փորձին
Թե՝ ի՞նչ խաբար, Նոյի ագռավ,
Գնալ-գալդ տարի դառավ։

—Այ անհամբեր կնիկ, զարթիր,
Մենք էլ աղջիկ տվինք մարդի․

Դեհ դու արի,
Գնա, ճարի
Մի այնպիսի
Կլոր տարի,
Որ նա լինի
Մեկի համար թոն-թոնային,
Մեկի համար չոր-չորային։
Մեկն ուզում է միմիայն ցող,
Մեկն ուզում է միմիայն շող։

Բանը բուրդ է մեկն ու մեկի՝
Կամ Ցողիկի, կամ Շողիկի,
Բայց միասին՝
Եվ հայրիկի, և մայրիկի։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում