Շունն ու ձին

Շունն ու ձին

Մի տան բակում շունն ու ձին
Իրար առան, վիճեցին։

Շունը ձիուն
Թե՝ գլխիդ ձյուն․
Ի՜նչ մեծ բան ես․
Բեռ կտանես,
Արտ կվարես։

Ձի, ձի խնոցի․
Վրաս հեծի,
Մեծ ջուրն անցի,
Տար, դեն գցի։

Է՜, թող կորչի աննշանը․
Այ, ի՜նչ ասեմ ինձպես շանը․
Ես ցերեկով տունը պահեմ,
Ես գիշերով հոտին նայեմ․․․
Ձին ոտ մեկնի ինձ հավասա՜ր։-
Ձին թե՝ ճիշտ է, Հաչան Բասար,
Ես որ հանգիստ կողքիս պառկեմ,
Բեռ չկրեմ,
Արտ չվարեմ,
Տուն կլինի՞, որ դու պահես,
Հոտ կլինի՞, որ դու նայես։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում