Հայ եմ

Հայ եմ

Մեր պատմությունը նոր չի կերտվել
Այն դարերից եկել հասել է
Հայոց երկիրը ցավ է տեսել
Հույսը սրտում նորից ապրել է:
Հայի ոգին երբեք չեն կոտրի
Մեր գեներում արյան Սուրբ կանչն է
Տուն կդարնա ամեն հայ որդի
Մեր մեջ հոսում է արյուն հայ հերոսի:
Ողջ աշխարհը գիտի հային,
Հպարտ ապրել ենք, Փառք մեր հավատքին,
Մեր հզոր կամքով ու միասնությամբ
Կպահենք պապերի ու մեր երկիրը սրբությամբ:
Կյանքի դժվար ուղին հայերի,
Սովորեցրել է ամուր կանգնել հողին,
Պետք է ստեղծել երկիր երազի,
Մենք քո պաշտպանն ենք հող մեր հայրենի:
Հայի ոգին երբեք չեն կոտրի
Մեր գեներում արյան Սուրբ կանչն է
Տուն կդարնա ամեն հայ որդի
Մեր մեջ հոսում է արյուն հայ հերոսի:
Իմ երգերում ես Հայ եմ,
Աղոթքներում ես Հայ եմ,
Օտար հողում ես Հայ եմ,
Պատիվը մեզ ես Հայ եմ:

Երաժշ. եւ խոսք.  Լիլի Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում