USD
EUR
RUB

Խենթը

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև… այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՛րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև…
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՛պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում…

Անգամ դեմքդ չեմ հիշում ես…
Ու թե հիշեն՝
Միայ՛ն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը, Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն…

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի… խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞…

Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը
website by Sargssyan