USD
EUR
RUB

Սիրո փոխարեն

 
 

Դու մի՛ լինիր այսքան բարի:
Բարությանըդ
Ես կարող եմ լոկ մե՛կ բանով փոխհատուցել՝
Իմ անարժե՜ք շփոթությամբ
Եվ թերևըս ա՛յն թախիծով,
Որ տարորեն շատ է նման
Անվերջ մեռնող ու հարություն անվերջ առնող
Հին դիցերին...

Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Առաջվա պես հրճվել գեղջուկ այս կանաչով,
Որ հիմա քո
Զսպանակվող կողի տակ է զսպանակվում,
Եվ բարբարոս երգը լսել այն առվակի,
Որ հիմա քո
Մերկ ոտների կաղապարն է ուզում հանել:

Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Մե՛կ անգամ էլ
Չճանաչել ո՜չ մի արգելք ու խոչընդոտ,
Դանդա՜ղ գնալ - շտա՛պ հասնել
Մեր մարդկային հայրենիքը սկզբնական,
Այսինքն ՝ իմ ափով ապրել քո ափի մեջ,
Ինձ կապել ու շաղկապել քեզ
Այնպե՛ս,
Որ մենք երկուսովըս մեկտեղ դառնանք
Անքակտելի ՝ խաչբառի՜ պես:
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի:

Բայց, սիրելի՜ս, չի հոգնում նա՛,
Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի:
Իսկ ես հիմա
Զբոսնում եմ միայն ի՛մ իսկ արվարձանում
Եվ զբոսնում`
Ձեռքերովըս փորագըրած մակնիշները ընթերցելով,
Ու քերծելով շատ ավելորդ գրություններ,
Ու քերծելով առանց մուրճի և տաշիչի ՝
Եղունգներո՛վ իմ սեփական...
Եվ իզո՜ւր ես քո բարությամբ,
Քո այս ծածուկ - հայտնի սիրով
Ջանում ապրել իմ կալվածքի մի անկյունում:
Ու ես հիմա
Այս ասում եմ ո՛չ լսելուդ համար արդեն,
Ո՛չ էլ իմ իսկ արդարացման:
Եթե կուզես ճիշտն իմանալ ՝
Ասելիս էլ բա՜ն չեմ ասում, ամենևի՛ն,
Այլ պարզապես զբաղմունքս եմ շարունակում ՝
Իմ սեփական կալվածքի մեջ
Հոգնածորեն զբոսնելով,
Եվը՛ս մի նոր
Գրություն եմ ավելացնում ջնջածիս տեղ.
«Չի հոգնում նա՛,
Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի»:

Իսկ դու... իսկ դու շա՜տ ես մոտիկ:
Ու ես... ու ես շա՜տ եմ հոգնած...

Պարույր ՍԵՎԱԿ

 

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս
website by Sargssyan