USD
EUR
RUB

Մշնախ. Վաղը Ռուսաստանում կմեկնարկի «Հայաստանի մշակութային օրեր» աննախադեպ խոշորածավալ միջոցառումը

 
 

Նոյեմբերի 15-ին Մոսկվայում կազդարարվի «Ռուսաստանում Հայաստանի օրերի» մեկնարկը. Տրետյակովյան պատկերասրահում պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայաստանի անկախությունից ի վեր նման միջոցառումների մեջ ամենախոշոր այս «փունջը» նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ «Ռուսաստանում Հայաստանի օրերի» շրջանակում Մոսկվա է մեկնում նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի մշակույթի օրերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Ադլերում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Զլատոուստում և այլն։ Միջոցառումներին Հայաստանից մասնակցելու են մոտ 250 արտիստներ, մշակույթի գործիչներ:

Նախարարությունից մանրամասնում են, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նոյեմբերի 15-ին պաշտոնապես կմեկնարկեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ (Ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը):

Նույն օրը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչքարերի ցուցահանդես ( ցուցադրվող խաչքարերից մեկը կնվիրաբերվի հայկական եկեղեցուն.ցուցհանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը ), ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը:

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (գործերը՝ Ռուսասատանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից. ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը) :

Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը: Համերգի հատուկ հյուրն է Վլադիմիր Սպիվակովը:

Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրերե խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գասպարյան ավագի և կրտսերի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով:

Ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Մոսկվայում կկազմակերպվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սերե) ցուցադրություն` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին Էրմիտաժում ( Սանկտ Պետերբուրգ) նախատեսված է Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։

Նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն «Հովերե երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։

Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի պարի պետական անսամբլը, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Երևանի մնջախաղի պետական թատրոնները:

Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ ( մինչև դեկտեմբեր նախատեսված է կազմակերպել 250 միջոցառում՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն)։

Լրահոս
Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ
website by Sargssyan