USD
EUR
RUB

Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին նվիրված համերգ կլինի. Մանրամասնում է որդին

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու ջազ-համերգ՝ նվիրված ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին:

Համերգին ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են Արմեն Թութունջյանի հետ՝ նվագելով դեռևս 1992 թվականին նրա կողմից հիմնադրված «Չիկոն և ընկերները» ջազային խմբում:

«Թե կոնկրետ ում մտահղացումն է համերգային այս երեկոն, կդժվարանամ մատնանշել:

Կարծում եմ՝ այստեղ կարևորն այն է, որ հորս բոլոր երաժիշտ ընկերները համախմբվեցին համերգ կազմակերպելու գաղափարի շուրջ, ու իր մահվանից ընդամենը օրեր անց մշակույթի նախարարի մոտ արդեն քննարկում էինք կազմակերպման հարցերը: Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում նախարար Արմեն Ամիրյանին», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանը:

Ի դեպ, Հայկ Թութունջյանն արդեն մի քանի ամիս է՝ աշխատանքի բերումով Մոսկվա է տեղափոխվել: Նկատառմանը՝ դժվար չէ՞ այդ հարցերը կարգավորել հեռավորությունից, պատասխանեց.

«Ճիշտ է՝ կազմակերպչական հարցերով զբաղվում եմ անձամբ, սակայն համերգի կազմակերպման տարբեր հարցերում ինձ շատ են օգնում հորս և իմ ընկերները, հարազատներս: Դա անգնահատելի աջակցություն է, ինչի համար ես երջանիկ եմ:

Ընդհանրապես, երջանիկ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ հորս հիշատակին նման համերգ կազմակերպել»:

Մոտ 2 ժամ տևողությամբ երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու Հայաստանի հանրային ռադիոյի ջազ նվագախումբը:

Բեմում կլինեն նաև Արմեն Թութունջյանի աշակերտներն, ովքեր այսօր արդեն կայացած ու ճանաչված երաժիշտներ են, ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանն են ներկայացնում արտերկրում:

«Համերգի ընթացքում կհնչեն հորս սիրելի բոլոր ստեղծագործությունները: Կհնչեն նաև ստեղծագործություններ, որոնք հենց նա է հեղինակել… Ծրագիրն առավել չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ հանդիսատեսին հիանալի ջազային երեկո է սպասվում:

Վստահ եմ, որ Արմեն Թութունջյանի ընկերները, երկրպագուները և, առհասարակ, ջազի սիրահարները մեծ բավականություն կստանան և դրական լիցքերով կհեռանան համերգասրահից», - եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը
website by Sargssyan