Պար Պսակի

Պար Պսակի

Պարտեզին մեջ սիրուն աղջիկ կուգաս ման,
Սերդ անշեջ, այրում է ինձ տևական,
Ինչո՞ւ մենիկ, մնանք այսպես առանձին,
Աղվոր աղջիկ, եկուր պարենք միասին:

Այո՛, պարենք, հեյ ջան տղա կողք-կողքի,
Կրծքիդ վրա գլուխն իմ թող հանգչի,
Թող միանան զույգ մը սրտեր բաբախուն,
սեր անխափան, ընենք ուխտեր մնայուն:

Հեզաճկուն իմ գեղուհիս,
Պարդ եմ սիրում, սիրտս ու հոգիս,
Միայն թե քեզ թող ինձի տան,
Կմոռանամ ամեն բան:

Սևուկ տղա, ես քուկդ եմ արդ,
Քեզ կձոնեմ մեխակ ու վարդ,
Չինար բոյիդ լինեմ մատաղ,
Ուրախ պարենք, հյուսենք տաղ:

Հեքիաթին պես սիրո պարն ինձ կթովի,
Երգը շուրթիդ կթվի ինձ հոտևան,
Քեզի հուշիկ ձեռքս առած պտույտ տամ,
Հոգիս հոգուդ լինի հավերժ բարեկամ։

Եգուր սիրենք, մաս մը դառնանք անմեկին,
Ձմռան ցրտին արևն իմ դու դարձիր,
Թող պարն այս այլ սրտեր ալ միացնի,
Պար պսակի կոչենք անուն մեր պարին։

Հեզաճկուն իմ գեղուհիս,
Պարդ եմ սիրում, սիրտս ու հոգիս,
Միայն թե քեզ թող ինձի տան,
Կմոռանամ ամեն բան:

Սևուկ տղա, ես քուկդ եմ արդ,
Քեզ կձոնեմ մեխակ ու վարդ,
Չինար բոյիդ լինեմ մատաղ,
Ուրախ պարենք, հյուսենք տաղ:

Սոնա Ռուբենյան և Վահագ Ռաշ

Հետևեք մեզ նաև Telegram-ում