USD
EUR
RUB

«Փողոցի» լուսանկարիչը հասել է օպերա

«Առավոտը» Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի վերականգնման աշխատանքների ընթացքում հանգամանորեն ներկայացրել էր այս ստեղծագործության «երեւանյան» պատմությունը (11.10.2017):

Հիշեցնենք, որ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ «Պողիկտոսի» պրեմիերան (բեմադրող դիրիժոր՝ Օհան Դուրյան) Ազգային օպերային թատրոնում կայացել է 1993թ.: Օպերան 1995թ. ներկայացվել է Մեծ թատրոնում, իսկ 1998-ին՝ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի միջազգային փառատոնում:

Առիթի դեպքում հիացմունքով է հիշվում այս օպերայի բեմադրությունը «Զվարթնոց» հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի տարածքում: Օրերս «Պողիկտոսը» երկրորդ կյանք ստացավ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):

Վերականգնման ռեժիսորն է Ժաննա Թամիզյանը, որը Տիգրան Լեւոնյանի կողքին մասնակցել է ռեժիսորի թվով 9 օպերաների բեմադրական աշխատանքներին:

«Առավոտը» որոշեց այս անգամ վերականգնված ներկայացումը «պատկերել» լուսանկարներով, որոնք «խոսում» են եւ հագուստի դիզայնի (հեղինակ՝ Մերի Սարգսյան), եւ դեկորների (հեղինակ՝ Եվգենի Սաֆրոնով), եւ պարերի բեմադրության (խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան) միջոցով: 

Իսկապես փայլուն էին երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) եւ նվագախմբի կատարումները: Իսկ մենակատարների՝ սոպրանո Անահիտ Մխիթարյան, տենոր՝ Սարգիս Աղամալյան, բարիտոն Առնոլդ Քոչարյան, բաս Հայկ Տիգրանյան, տենոր Տիգրան Կոնինյան, տենոր Արմեն Զաքյան, բարիտոն Սարգիս Հովակիմյան, ներկայացրած արվեստի մասին մեջբերենք Երեւանում գտնվող բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթի կարծիքը՝ ես ընկել եմ ձայների դրախտ:

Լուսանկարների հեղինակ Տիգրան Առաքելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է միայն օպերաներից եւ բալետներից կադրեր անմահացնելով: «Ծնողներս դասական երաժշտության երկրպագուներ են: 12 տարեկանից ինձ ձգել է ոչ միայն դասական երաժշտությունը, մասնավորապես՝ օպերային եւ բալետային ներկայացումները, այլեւ ցանկություն է առաջացել լուսանկարել արտիստների կուլիսային կյանքը»,- հավելեց լուսանկարիչը:

Դիտարկմանը՝ սովորաբար անվանի լուսանկարիչներն իրենց կարիերան սկսում են փողոցից, Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Ես էլ բացառություն չեմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Տխուր հեռու Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները Մի դատեք, որ Աստծուց չդատվեք Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել Աղտոտ մեղքից բազում ախտեր Դու ես միակը Պույ-պույ մկնիկը Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են» Կռնատ աղջիկը Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի» Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Բնապահպանություն Ձյուն-ձյուն Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով «Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը» Քեզ ունեմ իրականում Քեզ ունեմ իրականում Իմ սիրտ հարատև Երևանի գիշերներում Ծիտն ու որբերը Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին Ներիր Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը
website by Sargssyan