Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ

Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ

Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Երկրպագուներին սպասվում են նաև անակնկալ ելույթներ: Այս մասին տեղեկացնում է  Aysor.am-ը։

Համերգին Ջիվան Գասպարյանը կատարումներով հանդես կգա ինչպես իր խմբի, այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլումն է ամերիկյան POP երաժշտության հետ: 

Նշենք, որ «VIZA»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, «Ուղեգիր դեպի երաժտական աշխարհ», ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում՝ հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Սեբուն հանրահայտ Գրեմմի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy Aman» դուետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում