Տուր ինձ ափդ բաց

Տուր ինձ ափդ բաց

Տուր ինձ ափդ բաց, բայց ոչ թե այնտեղ բախտդ փնտրելու
Այլ սիրտս իբրև վերջին հավատանք դնելու համար,
Լայն ափիդ մեջ թաց, տուր ինձ ափդ բաց։
Տուր ինձ ափդ բաց ուր չեմ որոնի և ոչ մի արծաթ
Փնտրումս այնտեղ երգդ կլինի, անզուսպ կապրեմ ինչպես հոգու հաց։
Տուր ինձ ափդ բաց, որ կոշտացել է սուտ բարևներից
Այնտեղ ես արյուն-արցունք կցողեմ,
Կարտոնեմ սրտիս կիսատված մի լաց․
Տուր ինձ ափդ բաց, տուր ինձ ափդ բաց
ՈԻր բախտդ հայի, երբեք չեմ փնտրի
Այլ փոխարենը մի կյանք հորովել
Կծորամ անուշ լայն ափիդ մեջ թաց։
Տուր ինձ ափդ բաց, բայց ոչ թե այնտեղ բախտդ փնտրելու
Այլ սիրտս իբրև վերջին հավատանք դնելու համար,
Լայն ափիդ մեջ թաց, տուր ինձ ափդ բաց։

Խոսք՝ Գոռ Հարությունյան
Կատարում՝ Ռուբեն Քամալյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում