Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը

Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Նշենք, որ պաշտոնական բանակցություններից հետո նախագահները այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ «Հայկական մշակույթի օրերի» շրջանակում ներկայացված են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները։

Գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի հայտնի կտավի հայտնաբերման և վերադարձի մասին այս տարվա մարտին առաջին անգամ խոսել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում:

Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Ս.Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել նրան Վռուբելի կտավը Հայաստանին վերադարձնելու համար:

«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին», – ասել էր Ս.Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում