Դու ինչպես մի աստղ

Դու ինչպես մի աստղ

Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարոտ իմ սրտում:
Վեր թռա ես գիշերվա կեսին,
Դու եկար ինչպես տեսիլ:

Ինձ փարվեցիր կարոտով ու իջար դու ծնկի,
Տեսա մի մոլոր կաթիլ արցունքի:
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տվիր անուշ մորմոք:

Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Դու ընկար ցած երկնքից մի լույս,
Իմ սրտում թողած  մի հուր…

Խոսք` Գ. Բանդուրյանի
Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի
Կատարում  են Սևակ Ամռոյանը և Լուսինե Աղաբեկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում