Աչքերը քո․․․

Աչքերը քո․․․

Աչքերը քո հոգուս կանթեղ,
Իմ մշուշված ճամբի փարոս․
Գիշերներով կանչում են դեռ
ՈԻրեմն քեզ պիտի փնտրեմ մինչ առավոտ։

Աչքերը քո կյանքիս մի երգ, ցավի մի բույլ, մի երգ անգիր
Աչքերը քո կրակ անշեջ, ծածուկ հառաչ, խոստովանանք, սրտիս թրթիռ։
Ծովից ելած անտուն քամին քո մազերին թող ես շաղեմ, 
Փափուկ ինչպես ամռան կեսին մի ձյան փաթիլ, քո աչքերին ես արցունքվեմ։

Սիրտս թեկուզ փնտրի դադար,
Թող աչքերիդ լույսը վառվի՝
Ամեն անգամ, երբ գիշերով ես ուշանամ,
Ամեն անգամ, երբ հոգուս մեջ ձմեռ լինի։

Աչքերը քո հոգուս կանթեղ,
Իմ չգրված խենթ պատմություն,
Երազներից հյուսված թել-թել՝
Պապագ ու չոր իմ շուրթերի հիշողություն։

Աչքերը քո անծայր մի դար,
Տիեզերքի նոր հայտնություն։
Աչքերը քո՝ քնքուշ հրաշք,
Հոգուս համար կարոտ նրան, թև, թողություն։

Ծովից ելած անտուն քամին քո մազերին թող ես շաղեմ,
Փափուկ ինչպես ամռան կեսին մի ձյան փաթիլ քո աչքերին ես արցունքվեմ։
Ամեն անգամ, երբ գիշերով ես ուշանամ,
Ամեն անգամ, երբ հոգուս մեջ ձմեռ լինի։
Աչքերը քո հոգուս կանթեղ, աչքերը քո մի խենթ երազ,
Աչքերը քո անտուն քամի, երազներից թեթև հյուսված։

Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում