Քո հայացքը շատ էր փոխվել

Քո հայացքը շատ էր փոխվել

Քո հայացքը շատ էր փոխվել՝
Քիչ նզովվել ու դեպի ինձ էր թեքվել,
Քո հայացքը այսօր լռել
Ու երկինք էր կարծես հառել ,
Քո հայացքը մոլորվել էր
Ու մի փոքր լուռ էր դարձել,

Քո հայացքը ՝որ միշտ հուր էր
Այսօր մոխիր ,մուր էր դարձել ։
Քո հայացքը այն միշտ խնդուն ՝
Որ ցավերս միշտ լռեցրել
Որ արև էր մեջս լցրել
Որ խինդով էր շուրջս սփռել,
Որ վշտերիս վրա կանգել
Ու հաղթական քոչարին է պարել,
Որ զարկել էր սև մտքերիս
Ու ցրել է գորշը ներսիս,
Որ շերեփով մեջս խառնել
Սիրտս ներսից դուրս էր թափել
Այսօր լուռ էր ։

… քո հայացքը շատ էր փոխվել՝
Քո հայացքին հրաժեշտի սպիտակ քող էր ։

Սուրեն ԱՐԵԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում