USD
EUR
RUB

Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

- Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։

Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր
նազիր-վեզիրին, ասում է.

- Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ
անպիտանը...

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է
բարձրանում.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր
նազիր-վեզիրին հրամայում է

- Գնացե՛ք,— ասում է,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք
ուտեմ, պրծնեմ դրանից։

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

- Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում
թագավորի առաջն են դնում, կանչում է.

- Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում
է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

- Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝
կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած
պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

- Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...

- Զարկե՛ք...- հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են
թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

- Ծուղրուղո՜ւ...

Հովհաննես ՔՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Արամ Աբրահամյան․ «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել»․ Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Միամիտ աղվեսը Քաղաքականացված հասարակության մասին Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը Սիրտ Միջինք
website by Sargssyan