USD
EUR
RUB

Պոչատ աղվեսը

 
 

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում,
գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

- Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ
չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.

- Դե գնա իմ կաթը բեր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

- Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս
տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես,
ո՞րտեղ էիր։

Կովն ասում է.

- Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։

- Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա,
կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ
ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

- Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

- Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ
տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ,
պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝
պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է.

- Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

- Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր
տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ,
կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-
կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկն ասում է.

- Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

- Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ
տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին
տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը
տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս
հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

- Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

- Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ
ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ
աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ
խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին
տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝
պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

- Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

- Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու
տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան
տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա,
ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը
ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ,
գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին,
հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը
տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը
ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին,
կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն,
կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մաիսն Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
website by Sargssyan