Մեր սիրո աշունը

Մեր սիրո աշունը

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանին
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ հատիկ
Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած
Այս խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:

Ում է պետք խոստովանանքդ ափսոսանքդ ուշացած
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված
Դա գուցե աշնան կատակն էր տերևներն էին դեղնած
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի
Այն աղջիկը այն աշունը բախտն էր  իմ որ կորցրի
Դա ջահել իմ խենթությունն էր որ երբեք ինձ չեմ ների:

Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում
Իսկ հետո երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան են որոնում
Այն հասցեն որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Լիլիթ  ՊԻՊՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում