USD
EUR
RUB

Անբան Հուռին

 
 

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է։

Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

-Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...

- Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,- ձեն է տալի անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք...

- Բե՛ր, բե՛ր, բե՛ր...

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

- Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

- Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...

- Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

- Վո՜ւյ,— ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

- Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։

Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

- Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

- Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

- Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է...

Զոքանչը թե.

- Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։

Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մաիսն Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
website by Sargssyan