USD
EUR
RUB

Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

 
 

Նոյեմբերի 20-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դաշնամուրային երաժշտության երեկո էր։ Իր վիրտուոզ մենանվագով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհում մեծ համբավ ունեցող դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Դաշնակահար, որ առանձնանում է վառ անհատականությամբ, ով բարձր է պահում հայ կատարողական արվեստը՝ այն լավագույնս ներկայացնելով աշխարհում։

Համերգային ծրագրում հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի վալսերից, մազուրկաներից, պոլոնեզներից և էտյուդներից, Ալեքսանդր Սկրյաբինի մանրանվագներից և Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» սյուիտը։ Վերջին գործը, ի դեպ, Հայկ Մելիքյանը հաճախ է ներառում իր համերգային երկացանկում։

Հայկը նշում է, որ 17 տարեկանից կատարում է «Պետրուշկա» սյուիտը, որը Ստրավինսկին 1921 թվականին է փոխադրել դաշնամուրի համար՝ նվիրելով այն Արթուր Ռուբինշտեյնին։

Հայկ Մելիքյանը խոստովանում է, որ ուրախ է այդ բարդագույն ստեղծագործությունն ունենալ իր մատների մեջ։

Հայկը նկատում է, որ մենահամերգի ընթացքում երաժիշտն ինքն իր հետ է, իր մտքերի, ասելիքի հետ։ Մենահամերգն արտիստի յուրահատուկ հաշվետվությունն է իր և ունկնդրի համար։ Իսկ այդ հաշվետվությունը Հայկը հանձնեց կատարյալ. նրա նվագը ունկնդրին տեղափոխել էր հոգևոր մի աշխարհ, որտեղ երաժշտությունը տարբեր կերպ ընկալող հանդիսատեսը վայելում էր դաշնակահարի մատներից հորդող էներգիան։ Ներկաները զգում էին դաշնակահարի անկեղծ նվիրումը բարձր արվեստին, սերը դեպի երաժշտությունը։

20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը Հայկ Մելիքյանի տարերքն է։ Սիրում է նոր ստեղծագործությունների բացահայտումներ։ Սակայն այդուհանդերձ դաշնակահարն ասում է, որ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ իր հետ են, ուղեկցում են համերգների ընթացքում. դասականներից առավելապես սիրում է կատարել բարոկ և ռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Մշտապես ներկայացնում է նաև հայ հեղինակների գործեր։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում պատահական չեն ընդգրկված դաշնամուրային մենահամերգները։ Արամ Խաչատրյանի ներաշխարհում դաշնամուրային մտածողությունը բնական և ներդաշնակ էր։ Նա իր դաշնամուրային գործերի մասին խոսելիս ասում էր` երբ գրում եմ դրանք, ինքս նվագում եմ ու նաև զգում, որ իմ մատների մեջ կան դաշնակահարի հատկանիշներ, որոնց, սակայն, ժամանակին ուշադրություն չեն դարձրել, և չեմ կարողացել զարգացնել։

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan