Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր

Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր

Բրիտանացի դերասաններ Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը հայտնվել են Հեռուստատեսային գիտությունների և արվեստների ակադեմիայի Emmy միջազգային մրցանակի 2017 թվականի դափնեկիրների շարքում, հայտնում է ТАСС-ը:

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը նախօրեին կայացել է Նյու Յորքում:

Բրանան լավագույն դերասան է ճանաչվել «Վալլանդեր» սերիալում խաղացած դերի, իսկ Ֆրիլը պարգևի է արժանացել «Մարչելլա» սերիալում կատարած աշխատանքի համար:

Որպես լավագույն փաստագրական նախագիծ է նշվել հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի EXODUS-ը:

Our Journey to Europe սերիալը, որը ներկայացնում է Եվրոպա ուղևորվող փախստականների պատմությունը: Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել նորվեգական Mammon II-ը:

Մրցանակների են արժանացել նաև Կանադայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտադրության հեռուստատեսային նախագծերը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում