Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել, ու դու ներես ու համբերես, ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԿՕԳՆԻ ու այդ մարդիկ քեզ բարեկամ կմնան, նրանք քեզ օգնական կլինեն. միտքդ էլ հանգիստ կառնի: Ամեն մարդ սայթաքում է: Բայց եթե հիշես անցյալն ու այստեղ այնտեղ խոսես այդ մասին, եղբորդ քեզ թշնամի կդարձնես:

«Նա կտրտնջա քեզնից, կբամբասի ու կատի քեզ: Հնար կմտածի չարիք գործելու և նենգելու»,- գրում է Անանիա Նարեկացին: Էլ չեմ ասում, որ չներելով ու չհամբերելով՝ Աստուծո շնորհի առաջ դուռը փակում ես ու սատանայի դեմ պայքարում մնում մեն մենակ:

Արմեն Հարեյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում