Քեզ իմ սիրելիս

Քեզ իմ սիրելիս

Քեզ՝ իմ սիրելիս, աշնան դեղնած ծովից գարուն բերեմ,
Քեզ՝ իմ նազելիս, սիրո մեղքից վառված ինձ հետ այրեմ․
ՈԻ գիշերվա չվող քամուց ես մեզ համար մի զգեստ խնդրեմ,
ՈՒ նոր բացվող օրվա գրկում քո ջերմ շուրթերը համբուրեմ։

Քեզ՝ իմ սիրելիս, ձմռան պաղ վեմակից վարդեր քաղեմ
Քեզ՝ իմ նազելիս, օրվա հանգչող լույսից մի թել բերեմ,
Իսկ գիշերվա չվող քամուց այդ թելը վառ պահել խնդրեմ։
ՈԻ լուսավոր մեր սենյակում քո ջերմ շուրուրթերը համբուրեմ։

Իսկ գիշերվա չվող քամուց այդ թելը բառ պահել խնդրեմ,
ՈՒ լուսավոր մեր սենյակում քո ջերմ շուրուրթերը համբուրեմ։
Քեզ՝ իմ սիրելիս, քեզ՝ իմ նազեիս,
Քեզ՝ իմ սիրելիս, քեզ՝ իմ նազելիս
Քեզ՝ իմ սիրելիս․․․

Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում