USD
EUR
RUB

Ասք գերդաստանի մասին

 
 

«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի եւ տեսաֆիլմի շնորհանդես Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Հայարտանը» կայացավ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի եւ համանուն տեսաֆիլմի շնորհանդեսը, որը հեղինակել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։

Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ Սերգո Երիցյանն իր գրքերով ու տեսաֆիլմերով ոչ միայն ներկայացրել է թիֆլիսահայ կյանքի քիչ ուսումնասիրված էջերը, այլեւ մի ողջ գերդաստանի պատմություն՝ հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներով, որոնցից ամեն մեկը անհատականություն էր՝ մոտիկ կանգնած Հայ առաքելական եկեղեցուն, հայեցի կրթությանը եւ մշակույթին։Նրանք արարող եւ ստեղծարար մարդիկ էին, որոնց համար կյանքի սկզբունքն էր՝ ունեցածից բաժին հանել կարիքավորին։

Բարձր գնահատելով ներկայացվող գիրքը եւ տեսաֆիլմը՝ թիֆլիսահայ կյանքի գիտակ, հասարակագետ Յուրի Մկրտումյանցն ասաց, որ հեղինակը ցույց է տալիս Թամամշյանցների գերդաստանի ակտիվ գործունեությունը ոչ միայն Թիֆլիսում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ Ստավրոպոլում, Եկատերինոդարում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ միշտ լինելով հայկականության կողքին, աջակից լինելով հանրության խնդիրների լուծմանը։ Չէ՞ որ հենց նրանք էին, որ օպերային թատրոն կառուցեցին Թիֆլիսում, խմելու ջրատար՝ Ստավրոպոլում, ալրաղաց՝ Եկատերինոդարում, գրական, գիտական մշակութային ակտիվ գործունեություն ծավալեցին Սանկտ Պետերբուրգում։

Մյուս բանախոսները եւս կարեւորեցին ու արժեւորեցին ներկայացվող գիրքը եւ տեսաֆիլմը, ընդգծելով, որ Թամամշյանցների թողած դասերը մեզ կարող են շատ սովորեցրել՝ ազգային ակունքներին միշտ հավատարիմ լինելու առումով։

Հեղինակը՝ Սերգո Երիցյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի եւ տեսաֆիլմի պատրաստմանը, այն համարելով պատմության անհայտ էջերի բացահայտման եւ թարմացման հնարավորություն մի կողմից, եւ ինչ-որ չափով նաեւ մի մեծ թիֆլիսյան բնիկ գերդաստանի վերադարձ մեր այսօրվա իրականություն՝ այս կերպ, երբ մոռացությունից փրկվում են երեւելի մարդկանց կյանքի եւ գործունեության խոսուն էջերը։ Թբիլիսիում գտնվելով՝ Սերգո Երիցյանն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» նորաբաց գիտամշակութային կենտրոն եւ թեմի առաջնորդի ներկայությամբ կենտրոնին հանձնեց Հովհաննես Թումանյանին առնչվող եւ վերջին տարիներին հրատարակված գրականություն, գեղանկարիչ Արմեն Վահրամյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի նկարազարդումներից, ինչպես նաեւ այլ գրականություն։

Այցելության ժամանակ խոսք բացվեց կենտրոնի գործունեության եւ ծրագրերի մասին, մասնավորապես, որ դրանք նպատակաուղղված պետք է լինեն ինչպես Թումանյանի, այնպես էլ Թիֆլիսում ապրած եւ ստեղծագործած շատ գրողների գրական ժառանգության ներկայացմանը ինչպես հայերին, այնպես էլ այլազգիներին։ Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց լուրջ ուշադրություն դարձնել Թբիլիսիի տարբեր արխիվային նյութերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ գրականության նկատմամբ:

Ս. ԲԱԴԱԼՅԱՆ

 

Լրահոս
Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մաիսն Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
website by Sargssyan