Մի հեռանա

Մի հեռանա

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ ընկեր իմ։

Մոլորված իմ ընկեր,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թող որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կնետեմ
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս
Կվառեմ քո հոգում,
Սև կյյանքի ալեկոծ
Խավարում և մեգում։

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա…

Լիլիթ ՊԻՊՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում