Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
Այս մասին տեղեկացնում է ter-hambardzum.net-ը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը նրան մաղթեց արդյունավետ առաքելություն` ի զորացումն երկու երկրների գործակցության և հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել ամրապնդման:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին, նրա առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման ուղիներին: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց դեսպանատան գործակցությունը Վիրահայոց թեմի հետ:

Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում