Հայրեններ: Մաս 2

Հայրեններ: Մաս 2

Առաջին մասին ծանոթացեք այստեղ։

Իմ սիրտս ի քո վառ սիրուդ`
զէտ աշնան ղազէլ կու դողայ.
Արտսունք ի յերեսս ի վէր`
զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.
Հոգիս ի յիսնէ ելաւ,
մէկ մի քո ծոցոյդ ճար արա.
Ծոցիկս է ծոցիդ սովոր,
այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա´:

Ելայ, ես ի քեզ եկի,
քեզ յիսնէ կարօտ գիտէի.
Գալըս քեզ դըժվար թըվաց,-
ես ի յիմ միտքս անդիճեցի:
Մի´ լար, մի´ տըրտում կենար.
մի´ հաշվիլ զօրըս քեզ տարի.
Ան ոտքն որ ի հոս իբեր,
նա կարէ, որ ա´յլվայ տանի:

Ով որ ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու` սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած,
լեղակին հունտըն հատանի.
Ո’չ նա այլ կապոյտ հագնի,
ո’չ մանկան սիրտըն արունի:
Ով ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու` սըրտիկն արունի:

Զիմ եարն ի գընալ տեսայ,
կանչեցի` Պագիկն ի քանի՞:
Դարձաւ ու ճուղապ ետուր,
թէ` «Քանի~ քո չարն ու քանի.
Պագն որ դըրամով լինի,
չեմ իտար, թ’աշխարհ աւերի.
Թէ ինձ մուրատով կ’ուզես,
եկո պա´գ` հաւասդ անցանի»:

Գիտեմ` շատ հայրէն գիտես,
լուկ ընտրե´ մէկիկ մի , ասա.
Ասա´ այս ամսուս վերայ,
այս խալխիս, զինչ որ հիմիկ կայ.
Խօսքըն մանէո´վ ասա,
մի´ ասեր մարդուս քու ճուպայ.
Գիտես, որ ղարիպ եմ ես,
ղարիպին սիրտըն չի մընա:

Օտարին ով վատ ասէ,
ինքն ալ ղարիպ լինենայ.
Երթա ի յօտար երկիր`
զղարիպին ղատրըն գիտենայ.
Զղարիպն ի յօտար երկիր`
թէ ոսկի թաթաւ գա նորա,
Ի իւր սիրելեացն ի զատ
այնկին ոս մոխի´ր չարժենայ… չարժենայ, չարժենայ…
Այն ոսկին մոխի´ր չարժենայ,
այնկին ոս մոխի´ր չարժենայ, չարժենայ:

Նահապետ ՔՈՒՉԱԿ
Երաժշտությունը՝ Լիլիթ Դանիելյանի
Կատանումը՝ Լիլիթ Դանիելյանի, Ալեքսան Հարությունյանի և Ռուբեն Հախվերդյանի
Ֆիլմը՝ Սահակյանց ստուդիայի

Հետևեք մեզ նաև Telegram-ում