Աշնան սերենադ

Աշնան սերենադ

Օրը մթնեց դանդաղ, երբ ինձնից դու հեռացար անհետ,
Կյանքն անիմաստ դարձավ, կորցրեց խինդը, միագույն դարձավ:
Խամրեց, հանգչեց, մարեց, իր հետ աշուն բերեց:

Ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց, կախարդեց ինձ,
Սիրտս իրեն վերցրեց:
Ու այդ աշունը սերենադ ինձ նվագեց,
Ու քամին մեղմ սերս տարավ…

Հորդ անձրևին կամաց կպատմեմ ես պատմությունը իմ,
Ու կխնդրեմ նրան քեզ թողնել կորած երազը իմ,
Դանդաղ, մեղմ շշուկով եկավ աշունը թով:

Ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց, կախարդեց ինձ,
Սիրտս իրեն վերցրեց:
Ու այդ աշունը սերենադ ինձ նվագեց,
Ու քամին մեղմ սերս տարավ…

Վերադարձի՛ր իմ արև դու աշնան,
Բե՛ր ինձ գույներ, բե՛ր երազանք:

Աշունը դեղին գույներով ինձ կախարդեց, կախարդեց ինձ,
Սիրտս իրեն վերցրեց:
Ու այդ աշունը չնայեց այլևս քեզ,
Սերս տարավ անհետ…
Սերս տարավ անհետ…

Խոսքերի հեղինակ՝ Էլիտա Հարությունյան
Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Քոլոյան
Կատարում՝ Սոնա Ռուբենյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում