Որսկանն ու կաքավը

Որսկանն ու կաքավը

Օրվա մի օր որսորդը գնում ա անտառն ու հանդը, որ որս անի, բերի իր տունն ու էրեխանցը կառավարի։ Էնա, որ մտնում ա հանդը, սրան մի կաքավ ա ռաստ գալի։

– Որսկան ախպեր,- ասում ա կաքավյը,- ես գիտեմ, որ դու եթե որս չանես, էրեխեքդ սոված կմնան։ Թե կուզես, հրես, արի ինձ խփի, մենակ թե հանուն քու որդկերանցը, որ ճուտս քեզ պատահի, նրան չխփես։

– Լավ, կաքավ քույրիկ,- ասում ա որսկանը,- բա ես ո՞նց իմանամ, թե քու ճուտը ո՞րն ա։

– Ձեռդ դալար մնա, որսկան ախպեր, բա դու ճանաչ չե՞ս։ Ղշերի միջին իմ ճուտը ամենասիրունն ա, իմ ճուտը, որ ման ա գալի, ոտը ոտի առաջին ա գնում, տեսնողը հայիլ մայիլ ա լինում։ Բա, որ նրա ձենը լսես, խելքդ կգնա, էնքան անուշ, էնքան քաղցր ա կղկղում։

– Լավ,- ասում ա որսկանը,- խոսք եմ տալիս, որ քու ճուտը թվանքիս բերնին չքաշեմ։

Իրիկունը որսկանը, որ տուն ա գալի, կաքաւվն ասում ա.

– Բա, չէ՞ ես քեզ աղաչեցի, որ դու իմ ճուտին չխփես։

– Կաքավ-քույրիկ,- ասում ա որսկանը,- հրես ինքդ մտիկ արա, սա քու ասած սիրուն, հայիլ-մայիլ գալու ճուտը չի։ Սա տեղովը մեկ մոխրագույն ա…

Սաղ գիշերը կաքավը լաց ա լինում։

* * *

– Փառքդ շատ լինի, տեր աստված,- խոր հոգոց քաշեց մեր հարևանի կնիկը, մոր սիրտը սիրտ ա, թեկուզ իսանի սիրտ լինի, թեկուզ թռչունքի։ Մոր սրտի դարդ ու ցավին սարերը չեն դիմանա։ Զավակի վիշտն ու կսկիծը կրակի շապիկ ա մոր հագին։

Էս որ ձեզ կպատմեմ՝ իսկական էլած բան ա։

Հայ ժողովրդական հեքիաթներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում